Պահոց

Հայտարարություն

06.09.2023

«ԵՐԵՎԱՆԻ Հ. ԻՍԱԿՈՎԻ ԱՆՎԱՆ Հ. 132 ՀԻՄՆԱԿԱՆ 
ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի  2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 2-րդ  կետի համաձայն՝ «Երևանի Հ. Իսակովի անվան հ. 132 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն համալրելու համար ընդունվում են հայտեր: 
1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն համալրելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով (ձև՝ N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն (ձև՝ N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 229, 011 514 329): 
2023 թվականի սեպտեմբերի 6-ից մինչև սեպտեմբերի 27-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Երևանի քաղաքապետարան, հասցեն՝ Արգիշտիի 1:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ dprots@yerevan.am  էլեկտրոնային փոստի հասցեին: