Պահոց

Հայտարարություն

05.05.2014

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մրցույթ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման մասնագետների խմբի ինստիտուցիոնալ մասնագետի թափուր պաշտոնը համալրելու նպատակով: Մրցույթին մասնակցել ցանկացողներն աշխատանքային նկարագրերին և ներկայացվող մասնագիտական պահանջներին կարող են ծանոթանալ նաև www.careercenter.am և www.sudipyerevan.am կայքերում:

Հայտերը պետք է ուղարկվեն ipiu@yerevan.amէլեկտրոնային հասցեին` առարկայի տողում (subject line) նշելով պաշտոնի անվանումը:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն հայերեն և անգլերեն` Adobe PDF ֆորմատով միչև 2014թ. մայիսի 19-ը` ժամը 18:00-ն:
Սահմանված ժամկետից ուշ ստացված հայտերը չեն դիտարկվի:
Հայտերը պետք է պարունակեն հետևյալ փաստաթղթերը`
1. Ուղեկցող նամակ (առավելագույնը 1 էջ)
2. Ինքնակենսագրություն(Resume կամ CV)
3. Երկու երաշխավորողների անունները և կոնտակտային տվյալները:

 

«Երևանի կառուցապատման ներդրումային
ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ