Պահոց

Հայտարարություն

19.10.2023

«ԵՐԵՎԱՆԻ Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 93 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի  2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 12-րդ  կետի համաձայն՝ «Երևանի Ա. Մանուկյանի անվան հ. 93 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն համալրելու համար ընդունվում են հայտեր:  
1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն համալրելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով (ձև՝ N 2).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն (ձև՝ N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ ք. Երևան Արգիշտիի 1, հեռախոս (011 514 005 ներքին՝ 429, 011 514 329): 
2023 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև նոյեմբերի 8-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Ք. Երևանի քաղաքապետարան, հասցեն՝ Արգիշտիի 1:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ dprots@yerevan.am  էլեկտրոնային փոստի հասցեին: