Պահոց

Հայտարարություն

21.11.2023

«Երևանի հ. 136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղը զբաղեցնելու համար

 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության և տնօրենի նշանակման կարգի 2-րդ կետի համաձայն՝ հայտարարվում է մրցույթ՝ 
«Երևանի հ. 136 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար: 
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր).
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 21-րդ և 22-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը 
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հաստատության ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի պատճենը.
4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը` թղթային և էլեկտրոնային տարբերակներով (համաձայն՝ հղման)
5) ինքնակենսագրություն (ձև N 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ բնօրինակները ներկայացնել մրցույթի օրը (էլեկտրոնային դիմումների համար՝ dprots@yerevan.am):
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ ք. Երևան, Արգիշտիի 1, հեռախոս (011 514 005 ներքին՝ 429, 011 514 229) 2023 թվականի նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) օրերից և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 3-ին, հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռախոս՝ (+374) 10 599 659, էլ. փոստ՝ management@escs.am