Պահոց

Հայտարարություն

27.11.2023

«ԵՐԵՎԱՆԻ ՋՈՐՋ ԴՈՒՆԱՅԱՆՑԻ ԱՆՎԱՆ Հ. 154 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԱՍԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի  2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգի 2-րդ  կետի համաձայն՝ «Երևանի Ջորջ Դունայանցի անվան հ. 154 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնի թափուր տեղն համալրելու համար ընդունվում են հայտեր: 
1. Հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր պաշտոնն համալրելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` (Ձև 2-ին համապատասխան).
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ).
4) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան՝ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ.
5) ինքնակենսագրություն (Ձև 3):
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում (dprots@yerevan.am) բնօրինակները ներկայացնել հարցազրույցի օրը:
Փաստաթղթերն ընդունվում են  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 աշխատասենյակում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս (011 514 005 ներքին՝ 429, 011 514 229) 2023 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Երևանի քաղաքապետարան, հասցեն՝ Արգիշտիի 1:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ dprots@yerevan.am  էլեկտրոնային փոստի հասցեին: