Պահոց

Հայտարարություն

05.03.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին


Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն
•    Բարձրագույն կրթություն 
•    Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ
•    Հանրային բնագավառում ղեկավար պաշտոն զբաղեցնելու փորձառություն
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն
•    Օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն ազատ) իմացություն:

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    Շրջայցերի իրականացում՝    համաձայն սահմանված գրաֆիկի
•    Քաղաքացիների և քաղաքապետարանի մշտական կապի և փոխգործունեության ապահովում
•    Հանդիպումներ քաղաքացիների խմբերի հետ
•    Քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի և կատարվող աշխատանքների լուսաբանում
•    Հայտնաբերված խնդրիների վերհանում և արձանագրում 
•    Վերահսկողություն՝ համապատասխան խնդիրների լուծման նկատմամբ
•    Անհրաժեշտության դեպքում համագործակցություն ԶԼՄ-ների հետ
•    Իրականացվող աշխատանքների ընթացքի, որակի, ժամկետների վերաբերյալ պարբերական զեկույցների, հաշվետվությունների, վերլուծությունների կազմում և ներկայացում քաղաքապետին և քաղաքապետի տեղակալներին և (կամ) քաղաքապետի մամլո խոսնակին գրավոր և (կամ) բանավոր տարբերակով

Թեկնածուները պետք է մինչև 2024 թվականի մարտի 7-ը՝ ժամը 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    ինքնակենսագրությունը,  
2.    կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
3.    անձնագրի պատճենը, 
4.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերը: