Պահոց

Հայտարարություն

29.03.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն
•    Բարձրագույն իրավաբանական կրթություն 
•    Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
•    Հանրային բնագավառում պաշտոն զբաղեցնելու փորձառություն
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն
•    Օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն ազատ) իմացություն, թուրքերեն և իսպաներեն լեզուների իմացությունը կդիտարկվի՝ առավելություն:

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող աշխատանքի ընթացիկ կառավարման աջակցություն
•    Միջազգային գործընկեր կազմակերպություններին ուղղված համագործակցության առաջարկների մշակում և ներկայացում
•    Միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությանն առնչվող այլ առաջադրանքների կատարում

Թեկնածուները պետք է մինչև 2024 թվականի ապրիլի 3-ը՝ ժամը 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    դիպլոմ (ներ)ի լուսապատճեն (ներ)ը.
6.      աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
7.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
8.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: