Պահոց

Հայտարարություն

01.04.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին

 

Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.

Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    Բարձրագույն կրթություն 
•    Ծրագրային ապահովման մշակման, թվայնացման գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կառավարման բնագավառում առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն
•    Օտար լեզուների (անգլերեն և ռուսերեն ազատ) իմացություն:

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    Քաղաքապետարանի կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման գործընթացների վերաբերյալ խորհրդատվական ծառայությունների մատուցում

Թեկնածուները պետք է մինչև 2024 թվականի ապրիլի 4-ը՝ ժամը 17:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    ինքնակենսագրություն,  
2.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
4.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
5.    Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: