Պահոց

Հայտարարություն

04.04.2024

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին 


Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝    Խորհրդատուի ներգրավման նպատակն է Երևանի քաղաքապետարանին ենթակա կազմակերպությունների հետ տարվող աշխատանքի շրջանակներում  առանձին գործառույթների իրականացումը.


Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
•    ՀՀ քաղաքացիություն,
•    Բարձրագույն իրավաբանական կրթություն, 
•    Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ,
•    Հանրային բնակագավում աշխատանքային փորձ, 
•    Կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու փորձառություն,
•    Կազմակերպությունների կորպորատիվ կառավարման և կազմակերպաիրավական սկզբունքների իմացություն,
•    Իրավապահ մարմինների հետ աշխատելու փորձառություն,
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող իրավական դաշտի և կիրառվող ընթացակարգերի իմացություն,
•    Իրավաբանական նշանակության փաստաթղթերի և իրավական ակտերի հետ աշխատելու փորձառություն,


Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող գործառույթների շրջանակերում,
Ուսումնասիրել և վերլուծել Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեությունը և դրանց նկատմամբ կիրառվող ստուգումների իրականացման, վերահսկողական լծակները և ընթացակարգերը: 
Ուսումնասիրել, վերլուծել և ներկայացնել հաշվետվություններ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության, կիրառվող կորպորատիվ կառավարման մեխանիզմների, հաշվետվողականության վերաբերյալ: Համաձայն հանձնարարականների՝ ուսումնասիրել կազմակերպության գործունեությունը, համադրել վերջինիս գործունեության հաստատված պլանային ծրագրի, բյուջեի, ներկայացված հաշվետվությունների հետ, վերհանել անհամապատասխանությունները: Գործունեության բարելավման ուղղությամբ ներկայացնել առաջարկներ:
Համաձայն հանձնարարականի՝ իրականացնել ուսումնասիրություններ վարչական շրջաններում՝ ըստ ներկայացված ոլորտների, վերհանել անհամապատասխանությունները, ներկայացնել հաշվետվություններ: 
 Թեկնածուները պետք է մինչև 2024թվականի ապրիլի 8-ը` ժ:14:00-ը, Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    ինքնակենսագրությունը,  
2.    կրթությունը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր),
3.    անձնագրի պատճենը, 
4.    արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերը: