Պահոց

Հայտարարություն

31.05.2024

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարի  2020 թվականի մարտի 26-ի  N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենի (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝

- բարձրագույն կրթություն 
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

 Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝

1) թեստավորում.
2) հարցազրույց:
* * *
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և  պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):

Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:

Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման N 1 դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 և 213 սենյակներում /հեռ. 011 514-429, 011 514-135/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: