Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի համաձայն` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքի ենթակայության մի շարք համայնքային ոչ առեվտրային կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություն) տնօրենների (այսուհետ՝ Տնօրեն) թափուր պաշտոններն զբաղեցնելու համար:
| 
			 Հ/Հ  | 
			
			 Թափուր պաշտոնի անվանումը  | 
			
			 Մրցույթ անցկացնելու օրը և ժամը  | 
			
			 Հայտարարության հրապարակման օրը  | 
			
			 Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը  | 
		
| 
			 | 
			
			 «Երևանի Կենտրոնի Աթլետրկայի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան,Խանջյան փ․ 9, հիմնական աշխատավարձի չափը՝ 315.000 ՀՀ դրամ)  | 
			
			 ք. Երևան, Արգիշտիի 1 23.04.2025թ. ժամը՝ 11:00  | 
			
			 21.03.2025թ.  | 
			
			 08.04.2025թ.  | 
		
| 
			 | 
			
			 «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան ՀԱԹ, Բ2, հիմնական աշխատավարձի չափը՝ 315.000 ՀՀ դրամ)  | 
			
			 ք. Երևան, Արգիշտիի 1 23.04.2025թ. ժամը՝ 11:00  | 
			
			 21.03.2025թ.  | 
			
			 08.04.2025թ.  | 
		
| 
			 | 
			
			 «Երևանի Վ.Զատիկյանի անվան մարզակումբ» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Փ. Բատիկյան փ․ 98, հիմնական աշխատավարձի չափը՝ 315.000 ՀՀ դրամ)  | 
			
			 ք. Երևան, Արգիշտիի 1 23.04.2025թ. ժամը՝ 11:00  | 
			
			 21.03.2025թ.  | 
			
			 08.04.2025թ.  | 
		
| 
			 | 
			
			 «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան համալիր մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Անդրանիկի փող., 36 շենք, հիմնական աշխատավարձի չափը՝ 315.000 ՀՀ դրամ)  | 
			
			 ք. Երևան, Արգիշտիի 1 23.04.2025թ. ժամը՝ 11:00  | 
			
			 21.03.2025թ.  | 
			
			 08.04.2025թ.  | 
		
| 
			 | 
			
			 «Երևանի Նուբարաշենի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն (իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Նուբարաշեն, 9-րդ փողոց, 1/2 շենք, հիմնական աշխատավարձի չափը՝ 315.000 ՀՀ դրամ) 
  | 
			
			 ք. Երևան, Արգիշտիի 1 23.04.2025թ. ժամը՝ 11:00  | 
			
			 21.03.2025թ.  | 
			
			 08.04.2025թ.  | 
		
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն վերը նշված պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն գործունակ քաղաքացիները ովքեր ունեն՝
- բարձրագույն կրթություն 
- հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.
Տնօրենի ընտրության լրացուցիչ պայմաններն են`
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ. 
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝
1) թեստավորում.
2) հարցազրույց:
* * *
Մրցույթին մասնակցելու համար դիմող քաղաքացիները Երևանի քաղաքապետարանի Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի բնօրինակները և  պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում):
Անձը մրցույթին մասնակցելու համար բնօրինակ փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներին ապահովում է թեստավորման փուլի հարցաշարերով և միաժամանակ տրամադրում է այն իրավական ակտերի ցանկը՝ հոդվածների (բաժինների, գլուխների, մասերի, կետերի) նշումով, որոնցից կազմված է հարցազրույցի փուլի համար նախատեսված հարցաշարը:
Ընդունել ի գիտություն, որ Տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի 5-րդ հարկի խորհրդակցությունների անցկացման N 1 դահլիճում՝ ըստ ժամանակացույցի:
Փաստաթղթերն ընդունվելու են Երևանի քաղաքապետարանի Արգիշտիի 1 հասցեում գտնվող վարչական շենքի հ.212 և 213 սենյակներում /հեռ. 011 514-429, 011 514-135/ ամեն օր՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ժամը՝ 10:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից: