Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
Աշխատանքների համառոտ նկարագրությունը՝ Խորհրդատուի ներգրավման նպատակն է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում առանձին գործառույթների իրականացումը.
Խորհրդատուին ներկայացվող պահանջները,
• ՀՀ քաղաքացիություն
• Բարձրագույն իրավաբանական կրթություն
• Առնվազն 10 տարվա հանրային ծառայության և իրավունքի բնագավառում ընդհանուր աշխատանքային ստաժ
• Երևանի քաղաքապետարանի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն
Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
• Ուսումնասիրում է Երևան համայնքին, Երևանում տեղական ինքնակառավարմանն ու տարածքային կառավարմանն առնչվող իրավաբանական բնույթի հարցերը և քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին (այսուհետ՝ քարտուղար) է ներկայացնում առաջարկություններ համապատասխան լուծումներով,
• Պարբերաբար քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ` Երևանի քաղաքապետարանում, Երևանի վարչական շրջաններում, Երևանի ենթակայության կազմակերպություններում իրավական ակտերի, այդ թվում` Երևանի ավագանու ու քաղաքապետի, պահանջների կատարման համար անհրաժեշտ գործառույթների իրականացման մասին.
• Պարբերաբար քարտուղարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրեն հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին, և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
• Քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում՝ իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.
Թեկնածուները պետք է մինչև 2025 թվականի սեպտեմբերի 5-ը ժամը՝ 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. դիմում.
2. ինքնակենսագրությունը,
3. անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը.
6. Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7. Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի: