Հայտարարություն
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման վերաբերյալ
| Հ/Հ | Համայնքային ծառայության թափուր պաշտոնի անվանումը | Ծածկագիրը | Մրցույթ անցկացնելու օրը և ժամը | Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը | 
| Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի առաջատար մասնագետ | 3.1-673 | 07.11.2025թ. Ժամը 11.00 | 23.10.2025թ. | |
|  | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի առաջին կարգի մասնագետ | 3.2-556 | 07.11.2025թ. Ժամը 11.00 | 23.10.2025թ. | 
|  | Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երրորդ բաժնի առաջին կարգի մասնագետ | 3.2-720 | 07.11.2025թ. Ժամը 11.00 | 23.10.2025թ. | 
Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղումներով կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am` հայտարարությունների բաժին)։
* * *
  Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
* դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).
*թափուր պաշտոնն զբաղեցնելու համար` մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի (ների), վկայականի (ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին,
 * արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային    տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին կամ համապատասխան տեղեկանք,
 * մեկ լուսանկար` 3x4 սմ չափսի,
* անձնագրի պատճենը (փախստականների դեպքում` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճենը)։
         
Անձը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ փախստականի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
      
Փաստաթղթերն ընդունվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության հ. 212 և հ. 213 աշխատասենյակներում (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 429, (011) 514 135,  (011) 514 229, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 131, (010) 515 132, (010) 515 133 ամեն օր` աշխատանքային օրվա ընթացքում, ժամը 10:00 – 16:00 (ընդմիջում 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։