Պահոց

Մշտադիտարկման օպերատոր

11.12.2025

Մշտադիտարկման օպերատոր

Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը փնտրում է մշտադիտարկման օպերատոր, ով կհետևի Երևանի տրանսպորտային համակարգի, երթևեկության հոսքերի և հարակից իրադրությունների ընթացքին՝ ապահովելով տվյալների ճշգրիտ արձանագրում և փոխանցում համապատասխան ստորաբաժանումներին։
Պաշտոնի նպատակը դիտարկումն է, վերլուծական արձանագրումն ու տվյալների փոխանցումը տվյալների վերլուծաբաններին և օպերացիոն թիմերին։

 

Պարտականություններ
Կատարել երթևեկության, հանրային տրանսպորտի, կանգառների, երթուղիների, չվացուցակների և գծերի վիճակի մշտադիտարկում կենտրոնի տեխնիկական հարթակների միջոցով՝ ապահովելով տեղեկատվության շարունակական թարմացում։
Արձանագրել շեղումները, խոչընդոտները, ոչ նորմատիվային իրավիճակները և տրանսպորտային չնախատեսված փոփոխությունները՝ համաձայն սահմանված մեթոդաբանության։
Տվյալները ճշգրտորեն, ամբողջական և ժամանակին փոխանցել վերլուծական և օպերացիոն թիմերին։
Անհրաժեշտության դեպքում կապ հաստատել համապատասխան ստորաբաժանումների հետ՝ տեղեկատվական հաղորդումներ փոխանցելու համար։
Մասնակցել տվյալների որակի բարձրացման գործընթացներին՝ օգնելով ապահովել երթևեկության և տրանսպորտի տվյալների ճշգրտությունն ու ամբողջականությունը։
Աջակցել վերլուծական թիմին՝ տվյալների նախնական դասակարգման, համակարգման և փաստագրմանն աջակցելու գործընթացներում։
Աշխատել հերթափոխով՝ ապահովելով աշխատաժամանակի և ներքին կարգապահական կանոնների պահպանումը։
Աշխատել՝ պահպանելով տվյալների գաղտնիության, ճշգրտության, ամբողջականության և ժամանակին փոխանցման բարձր չափորոշիչները։

 

Պահանջներ
Բարձրագույն կրթություն,
վերլուծական և տրամաբանականլավ մտածողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ,
մշտադիտարկման, տվյալների արձանագրման կամ օպերատորական աշխատանքի փորձը դիտարկվում է որպես առավելություն,
տեխնիկական համակարգերի, քարտեզային հարթակների (GIS / առցանց քարտեզներ) և մշտադիտարկման վահանակներով աշխատելու հմտություն։
համակարգչային ծրագրերի լավ տիրապետում՝ MS Office / Google Workspace (հատկապես Excel, Sheets),
պատասխանատվություն, բարձր կարգապահություն և ներքին ընթացակարգերի պահպանման ունակություն,
արագ կողմնորոշվելու, իրավիճակը ճիշտ գնահատելու և ճշգրիտ արձանագրումներ կատարելու կարողություն,
տվյալների գաղտնիության պահպանման բարձր պատասխանատվություն,
հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն՝ ցանկալի,
պատրաստակամություն աշխատելու հերթափոխային ժամանակացույցով։


Ի՞նչ ենք առաջարկում
Մասնակցություն Երևանի նոր սերնդի շարժունակության և երթևեկության կառավարման համակարգերի զարգացմանը։
աշխատանք նորաստեղծ, ժամանակակից, տվյալահեն կենտրոնում,
մրցունակ աշխատավարձ և առողջապահական ապահովագրություն։


Աշխատանքի պայմաններ
Աշխատանքային ձևաչափ՝ հերթափոխային,
ամբողջական դրույքով,
երկարաժամկետ,
փորձաշրջան՝ 3 ամիս,
վարձատրություն՝ շուկայական մրցակցային (ըստ ներքին սանդղակի և թեկնածուի որակավորման)։
Աշխատավայր՝ Երևան, Քըրք Քըրքորյան 16։


Ինչպե՞ս դիմել
CV-ն ուղարկել hr.ytmc@yerevan.am հասցեին
Նամակի վերնագիր՝ Monitoring Operator
Դիմումների վերջնաժամկետ՝ 24.12.2025թ.: