Պահոց

Հայտարարություն

13.01.2026

Երևանի քաղաքապետարանում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
 
Աշխատանքների համառոտ նկարագրությունը.   խորհրդատուի ներգրավման նպատակն է՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող լիազորությունների շրջանակներում անշարժ գույքի գործունեությանն առնչվող առանձին գործառույթների իրականացումը:

Խորհրդատուին ներկայացվող պահանջները
•    ՀՀ քաղաքացիություն,
•    բարձրագույն կրթություն, 
•    առնվազն 5 տարվա հանրային ծառայության ստաժ,
•    Երևանի քաղաքապետարանի գործառույթների և կիրառվող ընթացակարգերի իմացություն:

Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը

1)    Ուսումնասիրում է Երևանում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերը և պարբերաբար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին է տրամադրում տեղեկատվություն.
2)    ներկայացնում է առաջարկություններ վթարային շենքերում բնակվող բնակիչների վերաբնակեցման գործընթացի կազմակերպման վերաբերյալ. 
3)    ուսումնասիրում է Երևան քաղաքում քանդման ենթակա վթարային շենքերում բնակվող ընտանիքներին բնակարան կամ դրամական աջակցություն ցույց տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթները. 
4)    բացահայտում, վերլուծում և գնահատում է իր գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ աջակցում է այդ աշխատանքների կատարմանը։

Թեկնածուները պետք է մինչև 2026 թվականի հունվարի 16-ը` ժամը 17:00-ը Երևանի քաղաքապետարանի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության margarita.petrosyan@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1.    դիմում.
2.    ինքնակենսագրությունը,  
3.    անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը.
6.    արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը.
7.    մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի:

Դիմումների վերջնաժամկետ՝ 28 հունվարի 2026 թ.: