Պահոց

Հայտարարություն

13.01.2026

Տվյալների վերլուծաբան / հետազոտող (ավագ մակարդակ)

«Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը փնտրում է Տվյալների վերլուծաբան / հետազոտող՝ Երևանի երթևեկության և հանրային տրանսպորտի համակարգերի տվյալահեն կառավարման, վերլուծության և հետազոտությունների իրականացման համար։

Պաշտոնը գործում է Վերլուծության և կառավարման բաժնի կազմում՝ սերտ համագործակցելով Տվյալների գիտնականի / AI մոդելավորողի, Տեխնոլոգիական ղեկավարի (CTO), Նախագծի ղեկավարների և այլ մասնագետների հետ։

Աշխատանքի պայմաններ
●    Աշխատանքի ձևաչափ՝ լիաժամ (full-time)
●    Աշխատանքի կազմակերպում՝ գրասենյակային (on-site), ոչ հեռավար
●    Փորձաշրջան՝ 3 ամիս (վճարովի)
●    Փորձաշրջանից հետո՝ բժշկական ապահովագրություն
●    Վարձատրությունը՝ ըստ փորձի և որակավորման
●    Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-18:00
●    Աշխատավայր՝ ՀՀ, Երևան, Քըրք Քըրքորյան 16:

Պաշտոնի հիմնական պարտականություններ
●    Համակարգել, մաքրել, մշակել և վերլուծել բազմաղբյուր տվյալներ՝ GPS/AVL համակարգերից, CCTV-ից, սենսորներից, ուղևորահոսքերի հաշվարկի համակարգերից, մոնիթորինգային հարթակներից և այլ թվային աղբյուրներից։
●    Աշխատել արդեն հավաքագրված բազմաղբյուր տվյալների հետ, ինչպես նաև մասնակցել տվյալների հավաքագրման մեթոդաբանությունների մշակմանը և անհրաժեշտության դեպքում կազմակերպել կամ համակարգել լրացուցիչ տվյալների հավաքագրումը։
●    Կատարել տվյալների նկարագրական, համեմատական և դինամիկ վերլուծություն՝ միտումների, օրինաչափությունների և ցուցանիշների բացահայտման նպատակով։
●    Մասնակցել հանրային տրանսպորտի, երթևեկության կառավարման և խելացի շարժունակության զարգացմանն ու բարելավմանը միտված գործընթացների, ծրագրերի և քաղաքականությունների տվյալահեն վերլուծությանը, գնահատմանը և կատարելագործման առաջարկությունների մշակմանը։
●    Վերլուծել երթևեկության ինտենսիվությունը, հանրային տրանսպորտի երթուղային ցանցի աշխատանքը, կանգառների սպասարկման արդյունավետությունը, ուղևորահոսքերը և սպասարկման որակը։
●    Մասնակցել երթևեկության խցանումների, ճանապարհատրանսպորտային պատահարների, վտանգավոր հատվածների և անվտանգության ռիսկերի ուսումնասիրությանը և պատճառահետևանքային վերլուծությանը։
●    Կատարել տվյալների նախամշակում, մաքրում, ստուգում և որակի վերահսկում՝ ապահովելով դրանց ճշգրտությունը, ամբողջականությունը և համադրելիությունը։
●    Պատրաստել վերլուծական հաշվետվություններ, տեղեկանքներ, աղյուսակներ, գծապատկերներ, քարտեզներ և այլ տեսապատկերումներ։
●    Մասնակցել KPI-ների և արդյունավետության չափման համակարգերի մշակման և կատարելագործման աշխատանքներին։
●    Մասնակցել մոնիթորինգային համակարգերի բովանդակային և հաշվարկային տրամաբանության նախագծմանը։
●    Կատարել GIS վերլուծություն, տարածական մոդելավորում և քարտեզագրական տեսապատկերում։
●    Մասնակցել հետազոտական աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում նաև դաշտային դիտարկումներին և հարցումներին։
●    Համագործակցել Տվյալների գիտնականի / AI մոդելավորողի հետ՝ մոդելավորման համար անհրաժեշտ տվյալների նախապատրաստման և արդյունքների մեկնաբանման հարցերում։
●    Համագործակցել Նախագծի ղեկավարների, CTO-ի և այլ մասնագետների հետ՝ վերլուծական արդյունքների կիրառման և որոշումների կայացման նպատակով։
●    Ուսումնասիրել միջազգային փորձը, մեթոդաբանությունները և ցուցանիշների համակարգերը և ադապտացնել դրանք տեղական պայմաններին։
●    Մասնակցել կենտրոնում տվյալահեն կառավարման և վերլուծական աշխատանքի մշակույթի ձևավորմանը, ներքին կարողությունների զարգացմանը և երիտասարդ մասնագետների մասնագիտական աճին աջակցելուն։
●    Մասնակցել աշխատանքային հանդիպումներին, խորհրդակցություններին և աշխատանքային խմբերի գործունեությանը։
●    Ապահովել տվյալների գաղտնիության, տեղեկատվական անվտանգության և անձնական տվյալների պաշտպանության պահանջների պահպանումը։
●    Պատրաստել վերլուծական եզրակացություններ և առաջարկություններ և ներկայացնել դրանք ղեկավարությանը։

Պահանջվող որակավորում
●    Բարձրագույն կրթություն՝ տվյալների վերլուծության, կիրառական մաթեմատիկայի, վիճակագրության, տնտեսագիտության, համակարգչային գիտության, ինժեներական կամ հարակից ոլորտում։
●    Առնվազն 5 տարվա մասնագիտական փորձ տվյալների վերլուծության կամ հետազոտության ոլորտում՝ ներառյալ մեծ և բարդ տվյալների հետ աշխատանքը։
●    Տվյալների վերլուծության ամբողջական ցիկլի խորքային տիրապետում՝ խնդիրների ձևակերպումից մինչև կառավարման առաջարկների ներկայացում։
●    Տվյալահեն մտածողության և վերլուծական ճարտարապետության բարձր մակարդակ՝ չափման համակարգեր, KPI-ների տրամաբանություն և գնահատման մոդելներ կառուցելու կարողություն։
●    Microsoft 365 / MS Office փաթեթի խորքային իմացություն, մասնավորապես՝
○    Excel (PowerQuery, PowerPivot, տվյալների մոդելներ, բարդ հաշվարկային տրամաբանություն),
○    Access կամ համարժեք գործիքներ տվյալների կառուցվածքների համար,
○    Word և PowerPoint՝ կառավարման մակարդակի հաշվետվությունների պատրաստման համար,
○    VBA / scripting ավտոմատացման համար՝ որպես առավելություն։
●    Google Workspace միջավայրի խորքային իմացություն։
●    SQL / PostgreSQL / MySQL՝ բարդ հարցումների, խաչաձև վերլուծությունների և մեծ տվյալների հետ աշխատանքի բարձր մակարդակ։
●    BI հարթակների խորքային տիրապետում՝ Power BI, Tableau կամ համարժեք։
●    Վիճակագրության և հետազոտական մեթոդաբանությունների խորքային իմացություն։
●    Տվյալների որակի կառավարման և վավերացման մեթոդների կիրառման փորձ։
●    Տարածական տվյալների (GIS) հետ աշխատանքի փորձ, տարածական վերլուծության և քարտեզագրական մոդելավորման մեթոդների գործնական տիրապետում։
●    Բարդ համակարգերից տվյալների ինտեգրման փորձ։
●    Վերլուծական արդյունքները կառավարման լեզվով ներկայացնելու կարողություն։
●    Հայերեն՝ գերազանց, անգլերեն և ռուսերեն՝ ազատ աշխատանքային մակարդակ։

Առավելություն կդիտարկվի
●    GIS (QGIS, ArcGIS)
●    GTFS / GTFS-RT / NeTEx
●    AVL / GPS համակարգեր (մասնավորապես՝ Wialon)
●    Python
●    Տեսահսկման համակարգերի վերլուծական լուծումների, խելացի տրանսպորտային համակարգերի (ITS) և շարժունակության կառավարման վահանակների հետ աշխատանքի փորձ։
●    Քաղաքային շարժունակության մոնիթորինգի և կառավարման վահանակների, խելացի քաղաքի կամ քաղաքային տեղեկատվական համակարգերի վերլուծական հարթակների հետ աշխատանքի փորձ։
●    Հանրային տրանսպորտի, երթևեկության կառավարման կամ ենթակառուցվածքային համակարգերի ոլորտում աշխատանքային փորձ։
●    Պետական կամ խոշոր կազմակերպությունների համար ռազմավարական վերլուծական փաստաթղթերի պատրաստման փորձ։

Անձնական հմտություններ
●    Վերլուծական և կառուցվածքային մտածողություն
●    Մանրամասների նկատմամբ ուշադրություն
●    Ինքնուրույն և թիմում աշխատելու կարողություն
●    Պատասխանատվության բարձր զգացում
●    Ժամանակի կառավարում և առաջնահերթությունների ճիշտ սահմանում
●    Հստակ հաղորդակցություն և ներկայացման հմտություններ

Ի՞նչ ենք առաջարկում
●    Մասնակցություն Երևանի խելացի շարժունակության և տվյալահեն կառավարման համակարգի կառուցմանը
●    Իրական ազդեցություն ունեցող քաղաքային նախագծեր
●    Մասնագիտական աճ նորաստեղծ կենտրոնում
●    Աշխատանք ուժեղ տեխնիկական և վերլուծական թիմի հետ

Ինչպե՞ս դիմել
Ուղարկեք Ձեր CV-ն՝ hr.ytmc@yerevan.am կամ LinkedIn-ի մեր էջին
Վերնագիր՝ Տվյալների վերլուծաբան / հետազոտող
Դիմումների վերջնաժամկետ՝ 28 հունվարի 2026թ.: