Պահոց

Հայտարարություն

30.06.2026

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների համայնքային ծառայության  թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների անցկացման վերաբերյալ

Հ/Հ

Համայնքային ծառայության թափուր

պաշտոնի անվանումը

Ծածկա­գիրը

Մրցույթ անց­կաց­­նելու օրը և ժամը

Փաստաթղթերի ներկայացման  վերջնաժամկետը

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչության առաջին կարգի մասնագետ

3.1-712

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի պետ

2.1-32

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ

2.3-538

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության բյուջետային ծախսերի արդյունավետության գնահատման բաժնի գլխավոր մասնագետ

2.3-539

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ

2.2-19

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության գլխավոր մասնագետ

22-135

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության գլխավոր մասնագետ

2.2-111

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

  1.  

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ

2.1-104

31.07.2026թ.

Ժամը 11.00

14.07.2026թ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթն անցկացվելու է Երևանի քաղաքապետարանի շենքում (հասցե՝ Արգիշտիի 1) ժամանակացույցով նախատեսված օրը՝ ժամը 11:00-ին:
Մրցույթին մասնակցել ցանկացողները հետևյալ հղումներով կարող են ծանոթանալ համապատասխան մրցույթի թեստավորման փուլի հարցաշարերին, մրցույթի հարցազրույցի փուլի համար հիմք հանդիսացող համապատասխան բնագավառի իրավական ակտերի ցանկին և պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների նկարագրին ու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջներին (կամ թղթային տարբերակին` Արգիշտիի 1 հասցեում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում) և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ինտերնետային կայքէջում (mtad.am` հայտարարությունների բաժին)։
Վերը նշված պաշտոնների աշխատավարձերի չափերը սահմանված են Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի   դեկտեմբերի 26-ի N 41-Ա որոշմամբ:
* * *
  Դիմող անձինք (ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ունեցողները) մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (Ձև 1).
2) քաղաքացու դեպքում՝ անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն, իսկ փախստականի դեպքում՝ Հայաստանի Հանրապետության փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի պատճեն.
3) դիպլոմի լուսապատճեն.
4) առնվազն միջնակարգ կրթության պահանջի դեպքում՝ կրթությունը հավաստող փաստաթուղթ (ատեստատ)․
5) աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
6) արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի լուսապատճեն) կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճեն․
7) մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափսի․
Քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը՝ բնօրինակների հետ միասին, կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ աշխատասենյակներ հ. 212 և հ. 213 (հասցեն՝ Արգիշտիի 1, հեռախոս՝ (011) 514 429, (011) 514 113, (011) 514 135, (011) 514 229, Էլ հասցե՝ mrcuytner@yerevan.am, կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (հասցեն՝ Հանրապետության հրապարակ, կառավարական տուն հ. 3, 713 սենյակ, հեռ. (010) 515 131,  (010) 515 132, (010) 515 133 ամեն օր` աշխատանքային օրվա  ընթացքում, ժամը 10:00 – 16:00 (ընդմիջում` 13:00-14:00), բացի շաբաթ և կիրակի օրերից։