Պահոց

Հայտարարություն

03.07.2026


Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝ 
•    Բարձրագույն կրթություն (նախընտրելի է կառավարման, բիզնեսի, քաղաքաշինության, հանրային կառավարման կամ հարակից ոլորտներում), օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունում ստացած բարձրագույն կրթության առկայությունը կդիտվի որպես առավելություն։
•    Նախընտրելի է քաղաքաշինական, սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերի մշակման և համակարգման աշխատանքային փորձ, 
•    Նախագծերի կառավարման, ռազմավարական պլանավորման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հմտություններ, 
•    Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության և համայնքային զարգացման ծրագրերի իրականացման սկզբունքների իմացություն, 
•    MS Office ծրագրային փաթեթի ազատ տիրապետում, 
•    Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն, 
•    Նախաձեռնողականություն, կազմակերպչական, վերլուծական և հաղորդակցման բարձր կարողություններ։ 
Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
•    Խորհրդատվություն տրամադրել վարչական շրջանի ղեկավարին քաղաքաշինական, համայնքային զարգացման և ծրագրերի կառավարման հարցերի վերաբերյալ, 
•    Մասնակցել վարչական շրջանի զարգացման ծրագրերի մշակմանը, համակարգմանը և իրականացման ընթացքի վերահսկմանը, 
•    Կազմակերպել և համակարգել տարբեր կառույցների, գործընկեր կազմակերպությունների և շահագրգիռ կողմերի միջև համագործակցությունը, 
•    Իրականացնել ծրագրերի վերլուծություն, գնահատել դրանց արդյունավետությունը և ներկայացնել բարելավման առաջարկություններ, 
•    Մասնակցել սոցիալական և քաղաքաշինական նախաձեռնությունների մշակմանը և իրականացմանը, 
•    Աջակցել միջազգային և տեղական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրերի մշակմանը և իրականացմանը, 
•    Անհրաժեշտության դեպքում մասնակցել աշխատանքային հանդիպումների, խորհրդակցությունների և հանրային քննարկումների, 
•    Կատարել վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ՝ պաշտոնի գործառույթներից բխող հարցերի շրջանակում։ 
Թեկնածուները պետք է մինչև սույն թվականի հուլիսի 8-ը՝ ժամը 17:00-ն, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (մարդկային ռեսուրսների կառավարման գծով) Ալինա Գրիգորյանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ alina.grigoryan@yerevan.am, ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.


1.    Դիմում,
2.    Ինքնակենսագրությունը,
3.    Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4.    Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը,
6.    Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը,
Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի: