Պահոց

Հայտարարություն

20.11.2026

«Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու մասին
 
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը հաստատելու մասին» N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 49-րդ և 50-րդ կետերի համաձայն հայտարարվում է մրցույթ՝ 
«Երևանի Արմեն Հովհաննիսյանի անվան հ.194 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:
1. Հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագրի) առկայությունը.
3) «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 25-րդ և 27-րդ մասերով սահմանված հիմքերի բացակայությունը: 
2. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը հարթակի միջոցով ներկայացնում (ներբեռնում) է`
1) դիմում` լիազոր մարմնի ղեկավարի անունով (ձև N 2).
2) անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակի տեսաներածված տարբերակը.
3) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) տեսաներածված տարբերակը.
4) ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան՝ տվյալ հաստատության զարգացման իր ծրագիրը.
5) ինքնակենսագրություն (ձև N 3).
6) սույն կարգի 16-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված 3 հանդիպումների արձանագրությունների տեսաներածված տարբերակները.
7) 3x4 չափի լուսանկար.
8)զինվորական գրքույկ (առկայության դեպքում):
3. Փաստաթղթերի տեսաներածված տարբերակները պետք է ներկայացնել հարթակի միջոցով, իսկ բնօրինակները (այդ թվում՝ զարգացման ծրագրի թղթային տարբերակը)` հարցազրույցի օրը:
4. Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հարթակի միջոցով ներկայացվում են 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 10-ներառյալ:
Էլեկտրոնային դիմումներն ուղարկել dprots@yerevan.am էլեկտրոնային փոստի հասցեին: