Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում առանձին գործառույթների և խնդիրների իրականացման նպատակով խորհրդատու ներգրավելու մասին
Խորհրդատուին ներկայացվող պահանջները՝
• ՀՀ քաղաքացիություն,
• Բարձրագույն իրավաբանական կրթություն,
• «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքների գերազանց իմացություն, ինչպես նաև վարչական և հանրային իրավունքի իմացություն,
• Առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ։
• Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի գործառույթներին վերաբերվող և կիրառվող ընթացակարգերի իմացություն,
• Համայնքային ծառայության փորձը կդիտվի որպես առավելություն:
Խորհրդատուի պարտականությունների համառոտ շրջանակը՝
• Խորհրդատվություն տրամադրել վարչական շրջանի ղեկավարին իրավական, կառավարչական և կազմակերպչական հարցերի վերաբերյալ,
• Իրականացնել վարչական շրջանի գործունեությանը վերաբերող իրավական հարցերի ուսումնասիրություն, վերլուծություն և ներկայացնել մասնագիտական առաջարկություններ,
• Մասնակցել իրավական բնույթի նախագծերի, որոշումների, կարգադրությունների և այլ պաշտոնական փաստաթղթերի մշակմանը և փորձաքննությանը,
• Համակարգել համագործակցությունը իրավապահ, դատական, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ իրավական հարցերի շրջանակում,
• Մասնակցել քաղաքացիների դիմումների, բողոքների և իրավական բնույթի հարցումների ուսումնասիրությանը և դրանց վերաբերյալ առաջարկությունների ներկայացմանը,
• Անհրաժեշտության դեպքում ներկայացնել վարչական շրջանի ղեկավարի դիրքորոշումը աշխատանքային հանդիպումներում, խորհրդակցություններում և միջգերատեսչական քննարկումներում,
• Վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված համապատասխան լիազորագրերի հիման վրա և դրանցով սահմանված լիազորություններով իրականացնել դատական ներկայացուցչություն։
• Վերլուծել վարչական շրջանի գործունեության ընթացքում առաջացող իրավական ռիսկերը և առաջարկել դրանց կանխարգելման ու նվազեցման միջոցներ,
• Իրականացնել վարչական շրջանի ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարականներ՝ պաշտոնի գործառույթներից բխող իրավական և խորհրդատվական բնույթի հարցերով,
• Աջակցել վարչական շրջանի ղեկավարին «Խնամակալության» հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման հարցում:
Թեկնածուները պետք է մինչև սույն թվականի սեպտեմբերի 2-ը՝ ժամը 17:00-ն, Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի գլխավոր մասնագետ -մարդկային ռեսուրսների կառավարման գծով Ալինա Գրիգորյանի էլեկտրոնային փոստի հասցեին՝ alina.grigoryan@yerevan.am, ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում,
2. Ինքնակենսագրություն,
3. Անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
4. Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը,
5. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ (եր)ի լուսապատճեն (ներ)ը,
6. Արական սեռի անձինք ներկայացնում են զինվորական գրքույկի (բոլոր գրառում ունեցող էջերի) լուսապատճենը կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի լուսապատճենը,
7. Մեկ լուսանկար՝ 3x4 սմ չափի: