Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3442 - Ա, 28 ապրիլի 2009թ.

ՎԱՐԴԱՇԵՆԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 2 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆՈՒՇ ՀԱԿՈԲԻ ՔԱՇԿԵՐՅԱՆԻ, ՍՏԵՓԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ, ՀԱԿՈԲ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել  Անուշ Հակոբի Քաշկերյանի  (ծնված 08.06.1948թ.), Ստեփան Սերյոժայի Գալստյանի (ծնված 29.03.1968թ.), Հակոբ Սերյոժայի Գալստյանի (ծնված 04.06.1972թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Վարդաշենի 11-րդ փողոցի հ.2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 579.47քմ, որից 400քմ մակերեսով հողամասն Անուշ Հակոբի Քաշկերյանին, Ստեփան Սերյոժայի Գալստյանին, Հակոբ Սերյոժայի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 179.47քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 26.05.1994թ. բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 08.04.2009թ.
հ.3-2705, Երևանի քաղաքապետարանի <<Հողի  ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 21.04.2009թ. հ.20/2-Ե/270 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 17.04.2009թ. հ.20-Ել-3547 եզրակացությունը, համաձայն որի Վարդաշենի 11-րդ փողոցի հ.2 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Վարդաշենի 11-րդ փողոցի հ.2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անուշ Հակոբի Քաշկերյանի, Ստեփան Սերյոժայի Գալստյանի, Հակոբ Սերյոժայի Գալստյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400քմ մակերեսով հողամասին կից 179.47քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 179.47քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
3.     Վարդաշենի 11-րդ փողոցի հ.2 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Վարդաշենի 11-րդ փողոցի հ.2 տուն>>։
4.  Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Անուշ Հակոբի Քաշկերյանի, Ստեփան Սերյոժայի Գալստյանի, Հակոբ Սերյոժայի Գալստյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
5.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
6.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ