Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
28.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3452 - Ա, 28 ապրիլի 2009թ.
ՎԵՐԻՆ ՇԵՆԳԱՎԻԹԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 18 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼՅՈՒԴՎԻԳ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ, ԷԴԻՍՈՆ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱՍԼԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լյուդվիգ Խաչատուրի Ասլանյանի (ծնված 05.01.1948թ.), Էդիսոն Խաչատուրի Ասլանյանի (ծնված 12.10.1950թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի հ.18 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 491.64քմ, որից 450քմ մակերեսով հողամասը Լյուդվիգ Խաչատուրի Ասլանյանին, Էդիսոն Խաչատուրի Ասլանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 18.04.1992թ. հ.1435)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 41.64քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1987 թվականը, 29.07.1991թ. բնակելի տան մասի նվիրատվության պայմանագիրը, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 15.04.2009թ. հ.20/2-Ե/247 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.04.2009թ. հ.20-Ել-3191 եզրակացությունը, համաձայն որի Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի հ.18 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լյուդվիգ Խաչատուրի Ասլանյանի, Էդիսոն Խաչատուրի Ասլանյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 450քմ մակերեսով հողամասին կից 41.64քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 41.64քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի հ.18 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Վերին Շենգավիթի 11-րդ փողոցի հ.18 տուն>>։
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Լյուդվիգ Խաչատուրի Ասլանյանի, Էդիսոն Խաչատուրի Ասլանյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Շենգավիթ թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ