Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1028-Ա 9.04.2021թ.

 

«ԹԻՎ 15 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2019 թվականի փետրվարի 27-ի N 518-Ա որոշման հ.2 հավելվածի 8-րդ կետով՝
1.Ստեղծել «Թիվ 15 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2021թ. ապրիլի 12-ին ժամը 11.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
Հանձնաժողովի անդամ՝ Անահիտ Չարխիֆալաքյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղեկալի ժամանակավոր պաշտոնակատար
Հանձնաժողովի անդամ՝ Զարինե Գեդելյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
Հանձնաժողովի անդամ՝ Մարինե Սեթյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
Հանձնաժողովի անդամ՝ Արմինե Բուլղադարյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ-բարեվարքության հարցերով կազմակերպիչ
Հանձնաժողովի անդամ՝ Սոնա Սիմոնյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար
2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Չարխիֆալաքյանին, իսկ հանձնաժողովի քարտուղար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Շողիկ Մատինյանին:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ