Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.04.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1034-Ա 04.04.2019թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ
ՄՐՑՈՒԹՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության հողային և քաղաքացիական օրենսգրքերին, <<Հրապարակային սակարկությունների մասին>> օրենքին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի հ․286, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն և Երևանի քաղաքապետի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի հ.3758-Ա որոշումների համապատասխան, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի պետական և համյանքային սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (մրցույթներով և աճուրդներով) տրամադրման և օտարման նպատակով հողամասերի ընտրության և քաղաքաշինական ծրագրավորման հանձնաժողովի 14.03.2019թ հ.4 արձանագրությունը և ելակետային տվյալները.
1. Մրցույթով կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով առանձնացնել հողամասեր համաձայն կից հավելվածով հաստատված ելակետային տվյալների։
2. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15․12․2005թ հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում ՀՀ կառավարության 29․12․2011թ հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթների հետ՝ սույն որոշման հավելվածի հ.1,2 կետերում նշված հողամասերի գործառնական նշանակությունը սահմանել ընդհանուր օգտագործման։
3. Սույն որոշման հավելվածի հ. 1 կետում նշված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։
4. Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5․ Հանձնարարել Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածով նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը։

 

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ