Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3479 - Ա, 28 ապրիլի 2009թ.


ԱՐԱԲԿԻՐԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՑՈԼԱԿ ԼԵՎՈՆԻ ՏԵՐ–ԵՍԱՅԱՆԻ, ՍՈՖՅԱ ԼԵՎՈՆԻ ԵՍԱՅԱՆԻ, ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ԵՍԱՅԱՆԻ, ԺՈՐԱ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ցոլակ Լևոնի Տեր–Եսայանի (ծնված 23.06.1955թ.), Սոֆյա Լևոնի Եսայանի (ծնված 09.02.1953թ.), Աշոտ Լևոնի Եսայանի (ծնված 09.03.1958թ.), Ժորա Անուշավանի Հակոբյանի (ծնված 01.01.1945թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Արաբկիրի 17-րդ փողոցի հ.17 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 614.93քմ, որից 600քմ մակերեսով հողամասը Ցոլակ Լևոնի Տեր–Եսայանին, Սոֆյա Լևոնի Եսայանին, Աշոտ Լևոնի Եսայանին, Ժորա Անուշավանի Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 07.10.1998թ. հ.017010)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 14.93քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 2005թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 19.02.2008թ. հ.748, հ.749, գրությունը,  Երևանի քաղաքապետարանի <Քաղաքաշինություն>> ՊՓԲԸ-ի 23.02.2009թ. հ.20-Ել-1247 եզրակացությունը, համաձայն որի Արաբկիրի 17-րդ փողոցի հ.17 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում
է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Արաբկիրի 17-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ցոլակ Լևոնի Տեր–Եսայանի, Սոֆյա Լևոնի Եսայանի, Աշոտ Լևոնի Եսայանի, Ժորա Անուշավանի Հակոբյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած
և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 600քմ մակերեսով հողամասին կից 14.93քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 14.93քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Արաբկիրի 17-րդ փողոցի հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Արաբկիրի 17-րդ փողոցի հ.17 տուն>>։
5.     Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Ցոլակ Լևոնի Տեր–Եսայանի, Սոֆյա Լևոնի Եսայանի, Աշոտ Լևոնի Եսայանի, Ժորա Անուշավանի Հակոբյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ