Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

28.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3480 - Ա, 28 ապրիլի 2009թ.


ԽՆԿՈ-ԱՊՈՐ ՓՈՂՈՑԻ Հ. 7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔՆԱՐԻԿ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ՍՈՒՐԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ, ԱՇՈՏ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Քնարիկ Միքայելի Բաղդասարյանի (ծնված 19.08.1940թ.), Անահիտ Միքայելի Բաղդասարյանի (ծնված 15.06.1948թ.), Սուրեն Միքայելի Բաղդասարյանի (ծնված 18.08.1943թ.), Աշոտ Միքայելի Բաղդասարյանի (ծնված 07.08.1945թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Խնկո-Ապոր փողոցի հ.7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 795.37քմ, որից 748.02քմ մակերեսով հողամասը Քնարիկ Միքայելի Բաղդասարյանին, Անահիտ Միքայելի Բաղդասարյանին, Սուրեն Միքայելի Բաղդասարյանին, Աշոտ Միքայելի Բաղդասարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ամրագրված 768քմ մակերեսով հողամասից օգտագործվում է 748.02քմ մակերեսը) (վկայական տրված 17.03.1995թ. հ.228)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 47.35քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1976 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 26.11.2008թ. հ.5286, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.04.2009թ. հ.20/2-Ե/274 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.04.2009թ. հ.20-Ել-3696 եզրակացությունը, համաձայն որի Խնկո-Ապոր փողոցի հ.7 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Խնկո-Ապոր փողոցի հ.7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Քնարիկ Միքայելի Բաղդասարյանի, Անահիտ Միքայելի Բաղդասարյանի, Սուրեն Միքայելի Բաղդասարյանի, Աշոտ Միքայելի Բաղդասարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 748.02քմ մակերեսով հողամասին կից 47.35քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 47.35քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Խնկո-Ապեր փողոցի հ.7 հասցեի բնակելի տներին տրամադրել հասցե՝  <<Խնկո-Ապոր փողոցի հ.7 տուն>>:
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Քնարիկ Միքայելի Բաղդասարյանի, Անահիտ Միքայելի Բաղդասարյանի, Սուրեն Միքայելի Բաղդասարյանի, Աշոտ Միքայելի Բաղդասարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ