Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ


N3515 - Ա, 29 ապրիլի 2009թ.


ՆՈՐ ԱՐԵՇԻ 34-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 6 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՌԻՓՍԻԿ ԱՐՍԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՄԵՐՈՒԺԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՍԵՐՅՈԺԱՅԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հռիփսիկ Արսենի Խաչատրյանի (ծնված 03.05.1940թ.), Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի (ծնված 04.05.1960թ.), Նարինե Սերյոժայի Խաչատրյանի (ծնված 31.12.1967թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 555.1քմ, որից 553.6քմ մակերեսով հողամասը Հռիփսիկ Արսենի Խաչատրյանին, Մերուժան Սերյոժայի Խաչատրյանին, Նարինե Սերյոժայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 1.5քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1995 թվականը, 04.08.2007թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 06.11.2008թ. հ.7122, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 27.04.2009թ. հ.20/2-Ե/282 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.04.2009թ. հ.20-Ել-3742 եզրակացությունը, համաձայն որի Նոր Արեշի 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Նոր Արեշի 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հռիփսիկ Արսենի Խաչատրյանի, Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի, Նարինե Սերյոժայի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 553.6քմ մակերեսով հողամասին կից 1.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 1.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Նոր Արեշի 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6  հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 34-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.6 տուն>>։
5. Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Հռիփսիկ Արսենի Խաչատրյանի, Մերուժան Սերյոժայի Խաչատրյանի, Նարինե Սերյոժայի Խաչատրյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                   Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ