Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1056-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի Հ.66-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

1.Երևանի քաղաքապետի 2014 թվականի հունվարի 15-ի «Երևանի Նոր Արեշի 31-րդ փողոցի հ․55 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Ֆրանկիզ Զաքարի Կարամանյանի, Հովհաննես Աբրահամի Ղահրամանյանի, Սերյոժա Աբրահամի Ղահրամանյանի, Արթուր Հրանտի Ղահրամանյանի, Նազելի Հրանտի Ղահրամանյանի, Արմենուհի Հրանտի Ղահրամանյանի իրավունքները վերականգնելու, 449.61քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.66-Ա որոշման 3-րդ կետում «քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ