Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3518 - Ա, 29 ապրիլի 2009թ.

ՆՈՐ ԱՐԵՇԻ 17-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 1 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՆԵՐԱ ԳՈՒՐԳԵՆԻ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ԱՐԱՐԱՏ ԱՇՈՏԻ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ԱՇՈՏԻ ՍԱՆՈՍՅԱՆԻ, ԱԻԴԱ ԱՇՈՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 82.2ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Վեներա Գուրգենի Սանոսյանի (ծնված 12.12.1945թ.), Արարատ Աշոտի Սանոսյանի (ծնված 20.08.1968թ.), Արմինե Աշոտի Սանոսյանի (ծնված 06.12.1978թ.), Աիդա Աշոտի Պետրոսյանի (ծնված 07.03.1972թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել  է, որ Նոր Արեշի 17-րդ փողոցի հ.1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 907.2քմ, որից Վեներա Գուրգենի Սանոսյանին, Արարատ Աշոտի Սանոսյանին, Արմինե Աշոտի Սանոսյանին, Աիդա Աշոտի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանում է 525քմ մակերեսով հողամաս։ Օրինական հողամասին կից օգտագործվող 382.2քմ մակերեսով հողամասից օրենքի ուժով 300քմ մակերեսով հողամասը կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 82.2քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1978 թվականը, 11.08.2007թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, 11.08.2007թ. սեփականության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 29.12.2008թ. հ.3-9004, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.04.2009թ. հ.20/2-Ե/272 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  17.04.2009թ. հ.20-Ել-3537 եզրակացությունը, համաձայն որի Նոր Արեշի 17-րդ փողոցի հ.1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նոր Արեշի 17-րդ փողոցի հ.1 հասցեում Վեներա Գուրգենի Սանոսյանի, Արարատ Աշոտի Սանոսյանի, Արմինե Աշոտի Սանոսյանի, Աիդա Աշոտի Պետրոսյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 525քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 382.2քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով  հողամասից ավել օգտագործվող 82.2քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վեներա Գուրգենի Սանոսյանին, Արարատ Աշոտի Սանոսյանին, Արմինե Աշոտի Սանոսյանին, Աիդա Աշոտի Պետրոսյանին։
3.     Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողների հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
5.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
6.     Նոր Արեշի 17-րդ փողոցի հ.1 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 17-րդ փողոցի հ.1 տուն>>։
7.     Նախազգուշացնել հողօգտագործողներին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8.   Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Վեներա Գուրգենի Սանոսյանի, Արարատ Աշոտի Սանոսյանի, Արմինե Աշոտի Սանոսյանի, Աիդա Աշոտի Պետրոսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
10.    Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11.    Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                        Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ