Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1058-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի Հ.146-Ա ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 26.03.2021թ. 20-ել-Հ-3717 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 22-ի «Երևանի Գ.Հովսեփյան փողոցի հ.25 բնակելի տան և հողամասի նկատմամբ Մարիամ Թեմուրի Բունիաթյանի իրավունքները վերականգնելու, 251.92քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.146-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Գ.Հովսեփյան փողոցի հ.25 հասցեի 551.92 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ