Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1059-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի Հ.3799-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի հուլիսի 29-ի «Երևանի Նորագյուղ թաղամասի հ․72/19 բնակելի տան և հողամասի նկատմամբ Ալինա Ալբերտի Կուրղինյանի իրավունքները վերականգնելու, 1223.78քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու և Երևանի քաղաքապետի 2010 թվականի մարտի 05-ի հ․1018-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» հ.3799-Ա որոշման 4-րդ կետում «քաղաքապետի գլխավոր խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ