Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1060-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի Հ.164-Ա

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 22.03.2021թ. 20-ել-Գ-2394 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2021 թվականի հունվարի 22-ի «Երևանի Սարի Թաղի 13-րդ փողոցի հ․7 հասցեի բնակելի տանը կից հողամասի նկատմամբ Համլետ Չերքեզի Կարապետյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.164-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Սարի Թաղի 13-րդ փողոցի հ․7 հասցեի 51.88 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ