Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1061-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի Հ.1869-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 25.03.2021թ. 20-ել-Մ-4304 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 16-ի «Երևանի Արաբկիրի 37-րդ փողոցի հ․10/5 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Արմեն Գրիգորի Մարգարյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1869-Ա որոշումը լրացնել նոր՝ 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1 ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Արաբկիրի 37-րդ փողոցի հ.10/5 հասցեի 48.62 քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման»:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                         Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ