Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1063-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի Հ.1957-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 12.03.2021թ. 20-ել-Պ-1053 եզրակացությունը, ըստ օրենքի 13.04.2013, 16.12.2019 թվականների ժառանգության իրավունքի վկայագրերը, քաղաքացիների դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2016 թվականի մայիսի 30-ի «Երևանի Ռոստոմի փողոցի հ․113 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Սիլվարդ Արտավազդի Ղազարյանի, Մինաս Ոսկանի Պողոսյանի, Գայանե Ոսկանի Պողոսյանի, Գագիկ Ազատի Պողոսյանի, Սամվել Ազատի Պողոսյանի, Օֆելյա Ազատի Պողոսյանի, Թագուհի Ազատի Հովհաննիսյանի, Վիլհելմ Ստեփանի Պողոսյանի իրավունքները վերականգնելու, 55.98քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ1957-Ա որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ, 3-րդ կետերում «Վիլհելմ Ստեփանի Պողոսյանի» բառերը փոխարինել «Գևորգ Վիլհելմի Պողոսյանի, Ստեփան Վիլհելմի Պողոսյանի, Լուիզա Խորենի Խաչատրյանի» բառերով, նախաբանում «Վիլհելմ Ստեփանի Պողոսյանի (ծնված 01.08.1932թ.)» բառերը փոխարինել «Գևորգ Վիլհելմի Պողոսյանի (ծնված 05.08.1964թ.), Ստեփան Վիլհելմի Պողոսյանի (ծնված 17.12.1959թ․),Լուիզա Խորենի Խաչատրյանի (ծնված 04.07.1996թ․)» բառերով, 3-րդ կետում «քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին» բառերը փոխարինել «քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին» բառերով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

 

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ