Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1065-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌԻ 6-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.7 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՇՈՏ ՀՐԱՉԻ ՏԻՐԱՑՈՒՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աշոտ Հրաչի Տիրացույանի (ծնված 14.01.1955թ.)դիմումը։ Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.7 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 687.5քմ, որից 540.0քմ մակերեսով հողամասն Աշոտ Հրաչի Տիրացույանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 06.09.2018թ.հ.06092018-01-0181):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 09.11.2020թ հ.01-0444, 17.12.2020թ հ.01-0250, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 23.03.2021թ. հ.3722 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 21.12.2020թ. հ.20-Ել-Տ-733 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.7 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Քանաքեռի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.7 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Աշոտ Հրաչի Տիրացույանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 540.0քմ մակերեսով հողամասին կից 147.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 147.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ