Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1066-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԻ ԹԱՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.49 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՎԱԶԳԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ, ԱՐՄԻՆԵ ՎԱԶԳԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՎԱԶԳԵՆԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ, ՎԱԶԳԵՆ ԵՐԵՄԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Վազգենի Զաքարյանի(ծնված 28.10.1981թ.), Արմինե Վազգենի Զաքարյանի(ծնված 07.04.1977թ.), Նարինե Վազգենի Զաքարյանի(ծնված 05.12.1975թ.), Վազգեն Երեմի Զաքարյանի(ծնված 02.08.1951թ.)դիմումը։ Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.49 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 325.44քմ, որից 264.2քմ մակերեսով հողամասը Սամվել Վազգենի Զաքարյանին, Արմինե Վազգենի Զաքարյանին, Նարինե Վազգենի Զաքարյանին, Վազգեն Երեմի Զաքարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 21.05.2019թ. հ.4448,հ.4449,հ.4450,հ.4451 վկայագրերը):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, կադաստրի կոմիտեի 20.12.2019թ. հ.01-0849, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 10.03.2020թ. հ.2315 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.03.2021թ. հ.20-Ել-Զ-303 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.49 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Սարի Թաղի 1-ին փողոցի հ.49 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սամվել Վազգենի Զաքարյանի, Արմինե Վազգենի Զաքարյանի, Նարինե Վազգենի Զաքարյանի, Վազգեն Երեմի Զաքարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 264.2քմ մակերեսով հողամասին կից 61.24քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 61.24քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                 Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ