Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1067-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.231/28 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՐՏԻՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Մարտին Հովհաննեսի Խաչատրյանի (ծնված 01.03.1950թ.) դիմումը։ Երևանի Խորենացու փողոցի հ.231/28 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 278.90քմ:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08.06.2020թ. հ.01-0353, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 31.08.2020թ. հ.10203 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.03.2021թ. հ.20-Ել-Ֆ-201 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Խորենացու փողոցի հ.231/28 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Խորենացու փողոցի հ.231/28 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Մարտին Հովհաննեսի Խաչատրյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 278.90քմ, (որից 19.03քմ մակերեսով հողամասն ընդհանուր սեփականություն է Սեյրան Երվանդի Ասլանյանի հետ) մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 278.90քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Խորենացու փողոցի հ.231/4 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Խորենացու փողոց հ.231/28 տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Խորենացու փողոցի հ.231/28 հասցեում գտնվող 278.90քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ