Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1068-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐԻՉՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ Հ.4/10 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՖԵԼԻՔՍ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ԱԼՎԱՐԴ ՏԵԼԵՄԱԿԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ, ՍԻՐՎԱՐԴ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ԼԻԼԻԹ ՍԱՄՎԵԼԻ ՍԱՀԱԿՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՖԵԼԻՔՍԻ ՄԵԼԻՔՋԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ֆելիքս Սամվելի Սահակյանի(ծնված 09.02.1993թ.), Սամվել Անդրանիկի Սահակյանի(ծնված 26.09.1971թ.), Ալվարդ Տելեմակի Համբարձումյանի(ծնված 03.03.1944թ.), Սիրվարդ Անդրանիկի Սահակյանի(ծնված 22.03.1974թ.), Լիլիթ Սամվելի Սահակյանի(ծնված 08.02.1994թ.), Նարինե Ֆելիքսի Մելիքջանյանի(ծնված 21.05.1970թ.) դիմումը։ Երևանի Ոսկերիչների փողոցի հ.4/10 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 365.03քմ, որից 119.0քմ մակերեսով հողամասը Ֆելիքս Սամվելի Սահակյանին, Սամվել Անդրանիկի Սահակյանին, Ալվարդ Տելեմակի Համբարձումյանին,Սիրվարդ Անդրանիկի Սահակյանին, Լիլիթ Սամվելի Սահակյանին, Նարինե Ֆելիքսի Մելիքջանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 26.04.2017թ. հ.26042017-01-0153):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.01.2020թ. հ.01-0504, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 11.06.2020թ. հ.6881 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.03.2021թ. հ.20-Ել-Մ-12441 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ոսկերիչների փողոցի հ.4/10 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ոսկերիչների փողոցի հ.4/10 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ֆելիքս Սամվելի Սահակյանի, Սամվել Անդրանիկի Սահակյանի, Ալվարդ Տելեմակի Համբարձումյանի, Սիրվարդ Անդրանիկի Սահակյանի, Լիլիթ Սամվելի Սահակյանի, Նարինե Ֆելիքսի Մելիքջանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 119.0քմ մակերեսով հողամասին կից 246.03քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 246.03քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Ծ.Իսակովի պողոտայի հ.68 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Ոսկերիչների փողոց հ.4/10 տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ