Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1069-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.17 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՎԱՆ ՆՈՒՐՀԱԻՐԻ ՀՈՆԱՐՉՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սևան Նուրհաիրի Հոնարչյանի (ծնված 27.03.1976թ.) դիմումը։ Երևանի Նորքի 8-րդ փողոցի հ.17 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 717.59քմ, որից 522.1քմ մակերեսով հողամասը Սևան Նուրհաիրի Հոնարչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 13.11.2019թ. հ.13112019-01-0063):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 05.10.2020թ. հ.01-0365, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 02.11.2020թ. հ.12765 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.03.2021թ. հ.20-Ել-Չ-658 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորքի 8-րդ փողոցի հ.17 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Նորքի 8-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Սևան Նուրհաիրի Հոնարչյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 522.1քմ մակերեսով հողամասին կից 195.49քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 195.49քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ