Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1070-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՅԳԵՍՏԱՆԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.47/4 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ
ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ԵՂԻԱԶԱՐԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Եղիազարի Եղիազարյանի (ծնված 12.02.1961թ.) դիմումը։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 18.07.2018թ. հ.1-0064, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.07.2018թ. հ.13875 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.02.2021թ. հ.20-Ել-Ե-548 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.47/4 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Այգեստանի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.47/4 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ռուբեն Եղիազարի Եղիազարյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 76.15քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 76.15քմ մակերեսով հողամասիև դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Այգեստանի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.47 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ << Այգեստան 11-րդ փողոց 1-ին նրբանցք հ.47/4տուն>>։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ