Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1071-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐՔԻ 10-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒԲԵՆ ԹՈՎՄԱՍԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ,ԱՐՓԻՆԵ ՌՈՒԲԵՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 373.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ռուբեն Թովմասի Գևորգյանի(ծնված 05.09.1950թ.), Արփինե Ռուբենի Գևորգյանի (ծնված 28.03.1983թ.) դիմումը (06.06.2019թ.)։ Երևանի Նորքի 10-րդ փողոցի հ.21 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 733.6քմ, որից 60.0քմ մակերեսով հողամասը Ռուբեն Թովմասի Գևորգյանին, Արփինե Ռուբենի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.11.2003թ. հ.21427, հ.21428 վկայագրերը) ։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.01.2020թ. հ.01-1084, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 26.11.2020թ. հ.13881 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 26.03.2021թ. հ.20-Ել-Գ-6197 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Նորքի 10-րդ փողոցի հ.21 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով,<<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով:
1.Վերականգնել Երևանի Նորքի 10-րդ փողոցի հ.21 հասցեում Ռուբեն Թովմասի Գևորգյանի, Արփինե Ռուբենի Գևորգյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 60.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 673.6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 373.6քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 5-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռուբեն Թովմասի Գևորգյանին, Արփինե Ռուբենի Գևորգյանին:
3.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին՝ Երևանի քաղաքապետի անունից Ռուբեն Թովմասի Գևորգյանի, Արփինե Ռուբենի Գևորգյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ