Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1072-Ա 9.04.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Երևանի հ.58 մանկապարտեզ», «Երևանի հ.82 մանկապարտեզ», «Երևանի հ.86 մանկապարտեզ», «Երևանի հ.107 մանկապարտեզ», «Երևանի հ.127 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների /այսուհետ՝ Կազմակերպություններ/՝ Երևան քաղաքի համապատասխանաբար` Դավթաշենի 1-ին թաղամասի հ.27/2, Հ/Ա Բ-2 թաղամաս, Հաղթանակի 12 փողոցի հ.32, Բակունցի փողոցի թիվ 4, Չեխովի փողոցի հ.14 հասցեներում գտնվող շենքերի հիմնանորոգման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի, ինչպես նաև «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 61-րդ հոդվածի դրույթները.
1.Ժամանակավորապես դադարեցնել մի շարք Կազմակերպությունների գործունեությունը՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել Կազմակերպությունների տնօրեններին՝ հիմնանորոգման աշխատանքների կամ հիմնանորոգման մասնակի աշխատանքների ավարտից հետո, 3 աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետին ծանուցել Կազմակերպությունների գործունեությունը վերսկսելու մասին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Կազմակերպությունների տնօրենների վրա:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի համապատասխան վարչական շրջանների ղեկավարների վրա:
5. Սույն որոշման գործողությունները տարածվում են 2021թ. ապրիլի 1-ից և ապրիլի 8-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ