Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1074-Ա 12.04.2021թ.

 

ԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշ-հանդիսությունը 2021թ. ապրիլի 24-ին պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով.
1. Հանձնարարել՝
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետին՝ ս/թ ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ռադիոֆիկացման աշխատանքների կազմակերպումը և երաժշտական կոլեկտիվների մասնակցությունը.
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետին՝ մինչև ս/թ ապրիլի 23-ն իրականացնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի թեմատիկ ձևավորման աշխատանքները.
3)Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետին՝ Երևանի Աջափնյակ, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի հետ համատեղ կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան հարող տարածքների սանմաքրման աշխատանքները.
4) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետին՝ կազմակերպել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան հարող կանաչապատ տարածքների սանմաքրման աշխատանքները.
5) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝
ա. ս/թ ապրիլի 24-ից մինչև լույս 25-ի ժամը 01.00-ն՝ ապահովել «Կարեն Դեմիրճյանի անվան» Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը.
բ. կազմակերպել «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից այցելուների անվճար փոխադրումը հաստատված երթուղիներով.
գ.միջոցառմանը մասնակցող գեղարվեստական կոլեկտիվներին ապահովել ավտոբուսներով՝ համաձայն ներկայացված հայտի.
6) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետին՝ համակարգել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարող տարածքում ծաղիկների և սննդի կետերի գործունեությունը.
7) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետին՝ ապրիլի 24-ին, ժամը 8.00-ից մինչև 23.00-ն ապահովել շտապ բուժօգնության հերթապահություն՝ Կիևյան կամրջի սկզբնամասում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում և «Հրազդան» մարզադաշտին հարող հարթակում.
8)Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շրջակայքում սահմանել ծաղիկների վաճառքի տեղեր՝ ապահովելով պատշաճ սանիտարական վիճակ.
9) «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և դրան հարող տարածքի արտաքին լուսավորությունը։
2. Առաջարկել՝
1) «Երևանգազ» ԳԿՄ-ի տնօրենին՝ ս/թ ապրիլի 22-ի ժամը 10.00-ից մինչև ապրիլի 26-ը ժամը 10.00-ն ապահովել հուշահամալիրի խորանի անմար կրակի համար անհրաժեշտ գազի անխափան մատակարարումը.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենին՝ ս/թ ապրիլի 20-ից ապահովել հուշահամալիրի էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը՝ ռադիոֆիկացման աշխատանքներ կատարելու համար.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենին՝ ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շուրջօրյա ջրամատակարարումը.
4) ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ ս/թ ապրիլի 23-ին, 24-ին և 25-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ապահովել հասարակական կարգի պահպանումը՝ նախապես մշակված միջոցառումների պլանին համապատասխան.
5)ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին՝ ապրիլի 24-ին ապահովել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք մուտք գործող ավտոմեքենաների անցագրերի տրամադրումը.
6)ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենին՝ ապրիլի 24-ին և 25-ին, ժամը 8.00-ից մինչև 23.00-ն, Ծիծեռնակաբերդի տարածքում ապահովել հրշեջ մեքենաների հերթապահություն։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերի վրա։
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Գ.Մելքոմ Մելքոմյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ