Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3547 - Ա, 29 ապրիլի 2009թ.


ԱՂԱՍՈՒ ՓՈՂՈՑԻ Հ. 37 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԺԻԿ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԲԱԽՏԱՄՅԱՆԻ, ԿԱՐԱՊԵՏ ՌԱՖԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՆԱՐԻՆԵ ՌԱՖԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
        
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անժիկ Անդրանիկի Բախտամյանի (ծնված 23.07.1939թ.), Կարապետ Ռաֆիկի Մարտիրոսյանի (ծնված 16.12.1968թ.), Նարինե Ռաֆիկի Մարտիրոսյանի (ծնված 14.04.1965թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Աղասու փողոցի հ.37 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 280.06քմ, որից 65.45քմ մակերեսով հողամասը Անժիկ Անդրանիկի Բախտամյանին, Կարապետ Ռաֆիկի Մարտիրոսյանին, Նարինե Ռաֆիկի Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է։ Բնակելի տան զբաղեցրած հողամասին կից օգտագործվող 214.66քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1990 թվականը, 16.12.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 13.02.2009թ. հ.316ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 16.04.2009թ. հ.20/2-Ե/250 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.04.2009թ. հ.20-Ել-3265 եզրակացությունը, համաձայն որի Աղասու փողոցի հ.37 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Աղասու փողոցի հ.37 հասցեում Անժիկ Անդրանիկի Բախտամյանի,
Կարապետ Ռաֆիկի Մարտիրոսյանի, Նարինե Ռաֆիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 65.45քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի հողօգտագործման իրավունքը 214.66քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 280.06քմ մակերեսով հողամասի և 214.66քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Աղասու հ.37 4-րդ փողոցի հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Աղասու փողոցի հ.37 տուն>>։
5.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Անժիկ Անդրանիկի Բախտամյանի, Կարապետ Ռաֆիկի Մարտիրոսյանի, Նարինե Ռաֆիկի Մարտիրոսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ