Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
29.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3562 - Ա, 29 ապրիլի 2009թ.
ՄԱԼԽԱՍՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ ՆՐԲԱՆՑՔԻ Հ. 9 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՓԵՓՐՈՆԵ ԱՂԱՍՈՒ ԱՍԱՏՐՅԱՆԻ, ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՄԱՐԻԱՆՆԱ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԼԻԱՆԱ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԱԼԻՍԱ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ՄԻԼԵՆԱ ՊԵՏՐՈՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԳԱԳԻԿ ՎԱՐԴԳԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԳՐԻԳՈՐ ՆԻԿՈԼԻ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 1303.62ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Փեփրոնե Աղասու Ասատրյանի (ծնված 24.02.1967թ.), Արթուր Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 10.08.1987թ.), Մարիաննա Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 18.09.1984թ.), Լիանա Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 19.08.1986թ.), Ալիսա Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 06.07.2001թ.), Միլենա Պետրոսի Հովհաննիսյանի (ծնված 04.12.2003թ.), Գագիկ Վարդգեսի Հովհաննիսյանի (ծնված 12.03.1959թ.), Գրիգոր Նիկոլի Սաֆարյանի (ծնված 20.12.1935թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մալխասյանց փողոցի նրբանցքի հ.9 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 2349.12քմ, որից Փեփրոնե Աղասու Ասատրյանին, Արթուր Պետրոսի Հովհաննիսյանին, Մարիաննա Պետրոսի Հովհաննիսյանին, Լիանա Պետրոսի Հովհաննիսյանին, Ալիսա Պետրոսի Հովհաննիսյանին, Միլենա Պետրոսի Հովհաննիսյանին, Գագիկ Վարդգեսի Հովհաննիսյանին, Գրիգոր Նիկոլի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանում է 745.5քմ մակերեսով հողամաս (վկայական տրված 08.10.1993թ. հ.886)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 1603.62քմ մակերեսով հողամասից օրենքի ուժով 300քմ մակերեսով հողամասը կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 1303.62քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, 04.10.1993թ. բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման 13.02.2009թ. հ.621ա, 608ա, 607ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 15.04.2009թ. հ.20/2-Ե/245 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 10.04.2009թ. հ.20-Ել-3232 եզրակացությունը, համաձայն որի Մալխասյանց փողոցի նրբանցքի հ.9 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>
ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Մալխասյանց փողոցի նրբանցքի հ.9 հասցեում Փեփրոնե Աղասու Ասատրյանի, Արթուր Պետրոսի Հովհաննիսյանի, Մարիաննա Պետրոսի Հովհաննիսյանի, Լիանա Պետրոսի Հովհաննիսյանի, Ալիսա Պետրոսի Հովհաննիսյանի, Միլենա Պետրոսի Հովհաննիսյանի, Գագիկ Վարդգեսի Հովհաննիսյանի, Գրիգոր Նիկոլի Սաֆարյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 745.5քմ մակերեսով հողամասին կից 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 300քմ մակերեսով հողամասի և 1603.62քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 1303.62քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 6-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Փեփրոնե Աղասու Ասատրյանին, Արթուր Պետրոսի Հովհաննիսյանին, Մարիաննա Պետրոսի Հովհաննիսյանին, Լիանա Պետրոսի Հովհաննիսյանին, Ալիսա Պետրոսի Հովհաննիսյանին, Միլենա Պետրոսի Հովհաննիսյանին, Գագիկ Վարդգեսի Հովհաննիսյանին, Գրիգոր Նիկոլի Սաֆարյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողների հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանման կողմից։
5. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
6. Մալխասյանց 1-ին նրբանցքի հ.9 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Մալխասյանց փողոցի նրբանցքի հ.9 տուն>>։
7. Նախազգուշացնել հողօգտագործողներին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիր տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Փեփրոնե Աղասու Ասատրյանի, Արթուր Պետրոսի Հովհաննիսյանի, Մարիաննա Պետրոսի Հովհաննիսյանի, Լիանա Պետրոսի Հովհաննիսյանի, Ալիսա Պետրոսի Հովհաննիսյանի, Միլենա Պետրոսի Հովհաննիսյանի, Գագիկ Վարդգեսի Հովհաննիսյանի, Գրիգոր Նիկոլի Սաֆարյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Արաբկիր թաղապետարան:
10. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ