Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

29.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3565 - Ա, 30 ապրիլի 2009թ.

Ա. ՇԱՀԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 15/1 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԷԴՈՒԱՐԴ ՎԱՉԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ, ԱՆԱՀԻՏ ՎԱՉԻԿԻ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Էդուարդ Վաչիկի Ալեքսանյանի (ծնված 04.01.1975թ.), Անահիտ Վաչիկի Ալեքսանյանի (ծնված 18.03.1958թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ա. Շահինյան փողոցի հ.15/1 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 285.77քմ, որից 234քմ մակերեսով հողամասն Էդուարդ Վաչիկի Ալեքսանյանին, Անահիտ Վաչիկի Ալեքսանյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված 13.02.1997թ. հ.1550)։ Օրինական հողամասին կից օգտագործվող 51.77քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1998 թվականը, 23.08.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման 18.11.2008թ. հ.1288ա, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 28.04.2009թ. հ.20/2-Ե/295 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2009թ. հ.3986 եզրակացությունը, համաձայն որի Ա.Շահինյան փողոցի հ.15/1 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Ա. Շահինյան փողոցի հ.15/1 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Էդուարդ Վաչիկի Ալեքսանյանի, Անահիտ Վաչիկի Ալեքսանյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 234քմ մակերեսով հողամասին կից 51.77քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 51.77քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Ավան 114-րդ փողոցի հ.15 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ա. Շահինյան փողոցի հ.15/1 տուն>>։
5.     Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Ավան տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Էդուարդ Վաչիկի Ալեքսանյանի, Անահիտ Վաչիկի Ալեքսանյանի սեփականության իրավունքը սույն որոշման
1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Ավան թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                      Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ