Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3583 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ՇԱՀՈՒՄՅԱՆ 16-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 90 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՂՎԱՆ ԶԱԼԻԲԵԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ԶՈՅԱ ՀԱՄԻԴՈՅԻ ՄԵԼԵՑՅԱՆԻ, ՍԼԱՎԻԿ ԱՂՎԱՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՆՈՐՎԱՐԴ ՀԵՆԵՐԻԿԻ ԱՎԱԳՅԱՆԻ, ԱՐՏՅՈՄ ՍԼԱՎԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՀԵՐԻՔՆԱԶ ՍՐԱՊԻ ՄԵԼՈՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՍԼԱՎԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՏԻԳՐԱՆ ՍԼԱՎԻԿԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ, ՆՈՐԱՅՐ ՎԱԶԳԵՆԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 246.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
        
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Աղվան Զալիբեկի Բարսեղյանի (ծնված 00.00.1924թ.), Զոյա Համիդոյի Մելեցյանի (ծնված 26.08.1953թ.), Սլավիկ Աղվանի Բարսեղյանի (ծնված 28.02.1950թ.), Նորվարդ Հեներիկի Ավագյանի (ծնված 03.12.1960թ.), Արտյոմ Սլավիկի Բարսեղյանի (ծնված 26.10.1982թ.), Հերիքնազ Սրապի Մելոյանի (ծնված 00.00.1926թ.), Սամվել Սլավիկի Բարսեղյանի (ծնված 13.07.1972թ.), Տիգրան Սլավիկի Բարսեղյանի (ծնված 23.05.1975թ.), Նորայր Վազգենի Բարսեղյանի (ծնված 28.11.1992թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Շահումյան 16-րդ փողոցի հ.90 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 613.3քմ, որից 66.7քմ մակերեսով հողամասն Աղվան Զալիբեկի Բարսեղյանին, Զոյա Համիդոյի Մելեցյանին, Սլավիկ Աղվանի Բարսեղյանին, Նորվարդ Հեներիկի Ավագյանին, Արտյոմ Սլավիկի Բարսեղյանին, Հերիքնազ Սրապի Մելոյանին, Սամվել Սլավիկի Բարսեղյանին, Տիգրան Սլավիկի Բարսեղյանին, Նորայր Վազգենի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասն է։ Բնակելի տան զբաղեցրած հողամասին կից օգտագործվող 546.6քմ մակերեսով հողամասից օրենքի ուժով 300քմ մակերեսով հողամասը կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով, իսկ 246.6քմ մակերեսով հողամասը կարող է օտարվել ուղղակի վաճառքի միջոցով։
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1999 թվականը, Երևանի Շահումյանի շրջանի 03.07.1997թ. հ.2-492 վճիռը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման 10.03.2009թ. հ.980, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 10.04.2009թ. հ.20/2-Ե/222 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության  06.04.2009թ. հ.20-Ել-2757  եզրակացությունը, համաձայն որի Շահումյան 16-րդ փողոցի հ.90 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ  հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Շահումյան 16-րդ փողոցի հ.90 հասցեում Աղվան Զալիբեկի Բարսեղյանին, Զոյա Համիդոյի Մելեցյանին, Սլավիկ Աղվանի Բարսեղյանին, Նորվարդ Հեներիկի Ավագյանին, Արտյոմ Սլավիկի Բարսեղյանին, Հերիքնազ Սրապի Մելոյանին, Սամվել Սլավիկի Բարսեղյանին, Տիգրան Սլավիկի Բարսեղյանին, Նորայր Վազգենի Բարսեղյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը 66.7քմ մակերեսով հողամասի չափով, բնակելի տանը կից հողամասի հողօգտագործման իրավունքը 300քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 366.7քմ մակերեսով հողամասի և 546.6քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ հողամասից ավել օգտագործվող 246.6քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Աղվան Զալիբեկի Բարսեղյանին, Զոյա Համիդոյի Մելեցյանին, Սլավիկ Աղվանի Բարսեղյանին, Նորվարդ Հեներիկի Ավագյանին, Արտյոմ Սլավիկի Բարսեղյանին, Հերիքնազ Սրապի Մելոյանին, Սամվել Սլավիկի Բարսեղյանին, Տիգրան Սլավիկի Բարսեղյանին, Նորայր Վազգենի Բարսեղյանին։
3.     Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից հողօգտագործողի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանման կողմից։
5.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
6.     Շահումյան 16-րդ փողոցի հ.90 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Շահումյան 16-րդ փողոցի հ.90  տուն>>։
7.     Նախազգուշացնել հողօգտագործողներին, որ հողամասի առուվաճառքի պայմանագիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի համաձայն ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
8.     Առաջարկել   ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթ տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Աղվան Զալիբեկի Բարսեղյանի, Զոյա Համիդոյի Մելեցյանի, Սլավիկ Աղվանի Բարսեղյանի, Նորվարդ Հեներիկի Ավագյանի, Արտյոմ Սլավիկի Բարսեղյանի, Հերիքնազ Սրապի Մելոյանի, Սամվել Սլավիկի Բարսեղյանի, Տիգրան Սլավիկի Բարսեղյանի, Նորայր Վազգենի Բարսեղյանիսեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
9.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Մալաթիա–Սեբաստիա թաղապետարան:
10.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
11.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ