Քաղաքապետի որոշումներ
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
30.04.2009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
N3594 - Ա, 30 ապրիլի 2009թ.
ՖԱՆԱՐՋՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ. 24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԼԵՏ ՀԱՅԿԻ ԽԵՉՈՅԱՆԻ, ՉՆԱՇԽԱՐՀԻԿ ՍԵԴՐԱԿԻ ՉՏՉՅԱՆԻ, ԱՐԶԻԿ ԳԵՂԱՄԻ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ, ԼԵՆԱ ԳԵՂԱՄԻ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Համլետ Հայկի Խեչոյանի (ծնված 25.10.1946թ.), Չնաշխարհիկ Սեդրակի Չտչյանի (ծնված 01.03.1918թ.), Արզիկ Գեղամի Միլիտոնյանի (ծնված 24.09.1951թ.), Լենա Գեղամի Միլիտոնյանի (ծնված 08.03.1947թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Ֆանարջյան փողոցի հ.24 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 991.43 քմ, որից 744քմ մակերեսով հողամասը Համլետ Հայկի Խեչոյանին, Չնաշխարհիկ Սեդրակի Չտչյանին, Արզիկ Գեղամի Միլիտոնյանին, Լենա Գեղամի Միլիտոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 247.43քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1976 թվականը,16.12.2005թ. և 15.11.2008թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման 27.12.2005թ. հ.319, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 23.04.2009թ. հ.20/2-Ե/278 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.04.2009թ. հ.20-Ել-3710 եզրակացությունը, համաձայն որի Ֆանարջյան փողոցի հ.24 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի`ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1. Վերականգնել Ֆանարջյան փողոցի հ.24 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Համլետ Հայկի Խեչոյանի, Չնաշխարհիկ Սեդրակի Չտչյանի, Արզիկ Գեղամի Միլիտոնյանի, Լենա Գեղամի Միլիտոնյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 744քմ մակերեսով հողամասին կից 247.43քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 247.43քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման կողմից։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4. Ֆանարջյան փողոցի հ.24 հասցեի բնակելի տներին տրամադրել հասցե՝ <<Ֆանարջյան փողոցի հ.24 տուն>>:
5. Առաջարկել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Համլետ Հայկի Խեչոյանի, Չնաշխարհիկ Սեդրակի Չտչյանի, Արզիկ Գեղամի Միլիտոնյանի, Լենա Գեղամի Միլիտոնյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Քանաքեռ-Զեյթուն թաղապետարան:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ