Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

30.04.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

N3604 - Ա, 30 ապրիլի 2009թ.


ՆՈՐ ԱՐԵՇԻ 15-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ. 44 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ
ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐԱ ԱՂԱՋԱՆԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ՍՈՒՄԲԱՏ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ, ՎԱՉԱԳԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Նորա Աղաջանի Անտոնյանի (ծնված 23.08.1934թ.), Սումբատ Վլադիմիրի Անտոնյանի (ծնված 13.07.1960թ.), Վաչագան Վլադիմիրի Անտոնյանի (ծնված 20.08.1965թ.) դիմումը։ Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.44 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 523.32քմ, որից 432քմ մակերեսով հողամասը Նորա Աղաջանի Անտոնյանին, Սումբատ Վլադիմիրի Անտոնյանին, Վաչագան Վլադիմիրի Անտոնյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է։ Օրինական հողամասին կից օգտագործվող 91.32քմ մակերեսով հողամասը օրենքի ուժով կարող է փոխանցվել անհատույց սեփականության իրավունքով:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 1947 թվականը, 06.05.2008թ. ժառանգության իրավունքի վկայագիրը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 06.04.2008թ. հ.4983, Երևանի քաղաքապետարանի <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՊՓԲԸ-ի 28.03.2009թ. հ.20/2-Ե/295 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.04.2009թ. հ.20ել-3985 եզրակացությունը, համաձայն որի Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.44 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին
և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ղեկավարվելով <<Երևան քաղաքում իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի <<Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխության, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու
և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին>> հ.2387-Ն որոշմամբ.
1.     Վերականգնել Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.44 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Նորա Աղաջանի Անտոնյանի, Սումբատ Վլադիմիրի Անտոնյանի, Վաչագան Վլադիմիրի Անտոնյանի հողօգտագործման իրավունքը բնակելի տան զբաղեցրած
և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 432քմ մակերեսով հողամասին կից 91.32քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 91.32քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.     Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանման կողմից։
3.     Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից տրված միասնական գլխավոր հատակագծով։
4.     Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.44 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Նոր Արեշի 15-րդ փողոցի հ.44 տուն>>։
5.     Առաջարկել  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունի տարածքային ստորաբաժանմանը գրանցել քաղաքացիներ Նորա Աղաջանի Անտոնյանի, Սումբատ Վլադիմիրի Անտոնյանի, Վաչագան Վլադիմիրի Անտոնյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ, տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական՝ լուծելով գույքագրման արդյունքում հաշվառված անշարժ գույքի խնդիրները։
6.     Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետին՝ սույն որոշման օրինակները 5-օրյա ժամկետում առաքել Էրեբունի թաղապետարան:
7.     Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.     Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Սարգսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Գ. ԲԵԳԼԱՐՅԱՆ