Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.04.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1154-Ա 16.04.2021թ.


ԱՐԱԲԿԻՐ, ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ, ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ
ԳՏՆՎՈՂ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ
ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի գրությունը` Արաբկիր վարչական շրջանի Ն.Զարյան փողոցի h.27 շենքի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դ.Անհաղթի փողոցի հ.11 շենքի, Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի հ.19 հասցեներում գտնվող համապատասխանաբար՝ 28.0քմ, 16.5քմ և 30.4քմ մակերեսներով ոչ բնակելի տարածքների համար կնքված վարձակալության պայմանագրերը լուծելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության 05.03.2021թ. հ.07/27778հ, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների գրությունները.
1. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Կարեն Հակոբյանին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հետ կնքել համապատասխանաբար՝ Ն.Զարյան փողոցի h.27 հասցեում գտնվող 28.0քմ մակերեսով տարածքի համար 2012 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված հ.6735, Դ.Անհաղթի փողոցի հ.11 հասցեում գտնվող 16.5քմ մակերեսով տարածքի համար 2012 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված հ.6745, Գայի պողոտայի հ.19 հասցեում գտնվող 30.4քմ մակերեսով տարածքի համար 2012 թվականի դեկտեմբերի 19-ին կնքված հ.4871 ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրեր` Երևան համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած տարածքների վարձավճարների մասով պարտավությունները կատարելուց, ինչպես նաև 2021 թվականի հունվարի 1-ից տարածքն օգտագործելու և դրա հետևանքով խնայած գումարները Երևան համայնքի բյուջե մուտքագրելուց հետո, միաժամանակ համաձայնագրերում ներառելով դրույթ՝ պարտավորությունները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ դադարած համարելու վերաբերյալ, ինչպես նաև կատարել համապատասխան փոփոխություն գույքի վարձակալության բազայում:
2. Ընդունել ի գիտություն, որ ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը լուծելու մասին համաձայնագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավուքները՝ պետական գրանցման կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարների վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                             Հ.ՍԱՐԳՍՅԱՆ